Մեր Մասին

    1995 թ. –ի սեպտեմբերի 1-ին է հիմնադրվել Աստվածաբանության ֆակուլտետը:
Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է ՀՀ ԳԱԱ եւ ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության եւ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը:

Ֆակուլտետի կառույցում գործում են մասնագիտական 3 ամբիոններ`
Աստվածաբանության, Կրոնի պատմության ու տեսության, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության (2006-07 ուստարվանից), ինչպես նաեւ հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական «Աճեմյան» գրադարանը:

Ֆակուլտետում մասնագիտական դասընթացների դասավանդումն իրականացվում է 4 հիմնական` Աստվածաշնչի ներածություն եւ մեկնություն (Հին Կտակարանի եւ Նոր Կտակարանի ներածություն, Հին եւ Նոր կտակարանների մեկնություն), տեսական աստվածաբանություն (վարդապետական աստվածաբանություն, հայրաբանություն, հայ աստվածաբանական մատենագրություն), պատմական աստվածաբանություն (ընդհանուր եկեղեցական պատմություն, հայ եկեղեցու պատմություն, կրոնների պատմություն) եւ գործնական աստվածաբանություն (կրոնագիտություն, տոմարագիտություն, բարոյական աստվածաբանություն, ծիսագիտություն) ուղղություններով:

    2004 թվականից ֆակուլտետի դեկանն է Անուշավան եպս. Ժամկոչյանը: Նոր դեկանի օրոք ոչ միայն շարունակվեցին լավագույն ավանդույթները, այլեւ կյանքի կոչվեցին հրաշալի նախաձեռնություններ:

2006 թվականից լույս են տեսնում ֆակուլտետի «Տարեգիրք» և «Հայ աստվածաբան» գիտամանկավարժական հրատարակությունները, որտեղ իրենց աշխատանքներն են հրատարակում աստվածաբանության, պատմության, բանասիրության ֆակուլտետների դասախոսներն ու ասպիրանտները, վերականգնվեց Աճեմյան մատենաշարի հրատարակությունը:

Աճեմյան աստվածաբանության գրադարան-կաբինետը համալրվեց երկրորդ ընթերցասրահով:

Ստեղծվել է նոր համակարգչային, լինգաֆոնային սրահ:

Ավանդական դարձավ հայրենագիտական պրակտիկայի անցկացումը Հայաստանի տարբեր սրբազան վայրերում և ուսանողության մասնակցությունը ամենատարբեր տոնածիսական արարողություններին:

Շարունակվում են միջհամալսարանական հարաբերությունները եվրոպական բուհերի այդ թվում` Ստրասբուրգի եւ Հալլեի համալսարանների հետ: Ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերած աստվածաբաններն են պարբերաբար դասախոսում ֆակուլտետում, այլև մեր լավագույն ուսանողներն իրենց կրթությունը շարունակում են այդ համալսարաններում:

Դասախոսական կազմը համալրվել է գիտական տարբեր աստիճաններ և միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, իսկ երիտասարդ մասնագետները, որոնց մի մասը մեր շրջանավարտներն են, արդեն ունեն գիտական կոչումներ:

Ֆակուլտետի երկու լսարան վերանորոգվել եւ անվանակոչվել է Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների` Վարդան Ազատի Բախշյանի ու Վարդան Տիգրանի Դալլաքյանի և մեկը` երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան ամենայն հայոց կաթողիկոսի անուններով:

Լավագույն նախաձեռնություններով ֆակուլտետի Ուսխորհուրդն ու ՈւԳԸ-ն հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողների գիտական կյանքն ու առօրյան:



Մեկնաբանել

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: