Հարգելի՛ աստվածաբաններ, շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական
տարվա կապակցությամբ: Մաղթում եմ բարեհաջող և հագեցած ուսումնական տարի, մեծ հաջողություններ և ձեռքբերումներ և՛ ուսման մեջ, և՛ առհասարակ ձեր կյանքի ծաղկուն շրջանում:

Շնորհավորում եմ   այս տարի ընդունված 4 երիտասարդներին, թեև գիտեմ՝ ոչ բոլորը ուրախությամբ կընդունեն շնորհավորանքս:)…

…երկրորդ կուրսի ուսանողներին, ովքեր արդեն 1 տարվա փորձ են կուտակել և որոշել են շարունակել ուսումը մեր ֆակուլտետում…

…երրորդ կուրսի ուսանողներին, ովքեր այս տարի պիտի փորձեն հասկանալ՝ ինչ է կիսակը, և իրենց մասնագիտական բառապաշարն ավելացնեն ևս մի տերմինով՝ ՇԼԲ:)…

…չորրորդ կուրսի ուսանողներին, ովքեր հասկացել են՝ ինչ է կիսակը և ՇԼԲ-ն և ոմանք պիտի գրեն այդ թեմաներով դիպլոմային աշխատանքներ…

…մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին, խորհուրդ եմ տալիս բաց չթողնել հատկապես հայր Անդրանիկի և Հրաչ սարկավագի դասերը…

…մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին, ու մաղթում բարի ազատում:)…

…ասպիրանտներին մաղթում եմ հաջող պաշտպանություն և մեծ վերելքներ գիտական ասպարեզում…

…դասախոսներին համբերություն և համերաշխություն ուսանողների հետ…

…դեկանատին նորոգ գործունեություն վերանորոգված (ի դեպ՝ շատ գեղեցիկ) դեկանատում:

Հարցում

Ուշադրություն

Հարգելի աստվածաբաններ, եթե դուք ունեք մեր ֆակուլտետի հետ կապ ունեցող նկարներ, կարող եք ուղարկել davitheolog@gmail.com հասցեով: Լավագույնները կտեղադրվեն մեր բլոգում: Կանխավ շնորհակալություն :)

Academic writing course

Հարգելի այցելուներ, հուլիսի 2-ին ժամը 14:00-ին Երևանի Պետական Համալսարանի գրադարանի 5-րդ հարկում տեղի է ունենալու “Academic writing course” թեմայով սեմինար: Ցանկացողներին խնդրում եմ արձագանքել: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել պ. Հ. Հովհաննիսյանին:

Ողջույնի խոսք

Հարգելի’ աստվածաբաններ, այսուհետ մենք ևս ունենալու ենք մեր ֆակուլտետի բլոգը, որը կօգնի համախմբել մեր ֆակուլտետում 15 տարիների ընթացքում կրթություն ստացած ուսանողներին: Այն կլինի վիրտուալ հավաքատեղի, որտեղ կկիսվենք մեր ֆակուլտետում տեղի ունեցող անցուդարձով, նորություններով, կօգնենք միմյանց տարբեր հարցերում, կկազմակերպենք օնլայն քննարկումներ և այլն… Այս ամենը իրականություն դարձնելու համար ակնկալում եմ ձեր օգնությունը:)

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: